Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոլտ Հորնյակի մտահոգությունը

Սպորտ
0db5ca978805ac622feb7ed4ed7afb56

«Շատ կուզենայի, որ առաջնության բոլոր խաղերին այսքան երկրպագուներ լինեն, ինչպես Գյումրիում: Չէ որ մենք իրենց համար ենք խաղում» - «Շիրակ» - «Միկա» ֆուտբոլի խաղից հետո հայտարարել է հյուրերի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը:

Սլովակ մասնագետի մտահոգության պատճառն այն է, որ ՀՀ բարձրագույն խմբի խաղերին շատ քիչ երկրպագուներ են գալիս մարզադաշտեր, այն դեպքում, որ դրանց մուտքն անվճար է:

Ինչեւէ, մեկնաբանելով բուն խաղը, որը ավարտվել է շիրակցիների խոշոր հաշվով հաղթանակով (3:0), Ժոլտ հորնյակը ասել է, որ երկրորդ խաղակեսում իր սաները պաշտպանությունում կոպիտ սխալներ են թույլ տվել, որից էլ օգտվել է հակառակորդը:

Ի դեպ, «Շիրակը» այդ հաղթանակից հետո վաստակեց 59 միավոր, շրջանցեց հենց «Միկային» եւ սկսեց գլխավորել առաջնության աղյուսակը: