A
A
«Իմպուլսի» ֆուտբոլիստը հայհոյել է մրցակցին
Դիլիջանի «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ Վաչիկ Եղիազարյանը 3 խաղով որակազրկվել է` «Իմպուլս» - «Շիրակ» խաղին մրցակցին հայհոյելու համար:
Այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն: «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբը տուգանվել է 50.000 դրամով:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը նույնպիսի տուգանք կվճարի ֆեդերացիային, քանի որ «Ուլիս» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցությանը չի ապահովել ոստիկանության ներկայացուցչի մասնակցությունը:
«Իջեւան-95» թիմը Մ-18 առաջնությունից հանվել է` չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, իսկ «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 50.000 դրամով: