Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքը առաջատարների խմբում

Սպորտ
1e428eb37877d96f661da283951bee52

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը շարունակում են վստահ ելույթները շախմատի Միխայիլ Չիգորինի անվան հուշամրցաշարում, որը անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

3-րդ տուրում մեր եռյակը կրկին հաղթանակ է տարել եւ վաստակել է 3-ական միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ եւս 13 շախմատիստներ:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի իսրայելցի Ժիլ Պոպիլսկու, իսկ Ավետիք Գրիգորյանը` հնդիկ գրոսմայստեր Պարիմարջան Նեգիի հետ: Հովիկ Հայրապետյանը սեւերով ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովի հետ:

Առաջատարներից մեկ միավորով ետ են մնում մեր շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վահե Բաղդասարյանը: