A
A
Հետաձգված խաղերի օրերը հայտնի են
Հոկտեմբերի 21-ից հետաձգված ֆուտբոլի Հայաստանի առաջնության «Ուլիս» - «Արարատ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին: Այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը:
Նոյեմբերի 7-ին կանցկացվեն նաեւ «Գանձասար» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Շիրակ» հետաձգված հանդիպումները:
Հոկտեմբերի 21-ին հետաձգած «Իմպուլս» - «Գանձասար», «Բանանց» - «Միկա» եւ «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպումները տեղափոխվել են նոյեմբերի 21:
Դա նշանակում է, որ նոյեմբեր ամիսը բավական հագեցած կլինի մեր ակումբների համար, որոնք մեկ ամսում կանցկացնեն 6 խաղ, այնպես, ինչպես ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մասնակից ակումբները: