A
A
Հրաշալի յոթնյակը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց շախմատի Մ. Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում են 350 շախմատիստ, որոնցից 75-ը գրոսմայստեր են:
Մրցաշարը հաղթանակով սկսեցին մեր ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արմեն Անտինյանը (պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին), Արթուր Գաբրիելյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Գոռ Հայրապետյանը:
Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ մեր մնացած շախմատիստները պարտություն կրեցին:
Երկրորդ տուրը կկայանա վաղը, հոկտեմբերի 28-ին: