Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» առաջին պարտությունը

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը եվրոգավաթների խաղարկության 2-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց ռուսական «Ուգրային»: Մերոնցից հաղթանակ տարավ միայն Էլինա Դանիելյանը, իսկ ահա Հարիկա Դրոնավալին եւ Լելա Ջավախաշվիլին տանուլ տվեցին իրենց պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ:


Երկու տուրից հետո «Միկան» 2 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Այսօր մեր թիմը կհանդիպի Մոնտե Կառլոյի «Սերկլ Էչեսի» հետ, որը երկու հաղթանակ է տարել եւ «Ուգրայի» ու «Աշդոդի» հետ գլխավորում է աղյուսակը: