Իտալիայում թեթեւակի են անդրադարձել Հայաստանին
Ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Իտալիա խաղը մեծ արձագանքներ չի գտել իտալական լրատվամիջոցներում:
Մասնավորապես, հանրահայտ «Գազետա դելո սպորտ» օրաթերթը այսօրվա համարի առաջին էջին թեթեւակի հղում է կատարել հանդիպման մասին: Լրատվամիջոցին ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց. արդյոք «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակումբը կվաճառի արաբներին:
Ի դեպ, մեկ ամիս առաջ թերթը ավելի ծավալուն նյութով էր անդրադարձել Բուլղարիա - Իտալիա ընտրական հանդիպմանը:
Ինչեւէ, «Գազետա դելո սպորտը» այսօրվա հանդիպման նախախաղային ռեպորտաժը վերնագրել է. «Իտալիան փնտրում է. Հայաստանում հաղթանակ տանելու համար»:
«Հայաստանում Իտալիան չի կարող այլ ուղղով գնալ» - գրել է «Կորիերա դելո սպորտ» օրաթերթը: «Հավաքականին մտահոգում է Բալոտելին» - բոլորովին այլ թեմա է շոշափել «Տուտոսպորտը»: