A
A
«Միկան» սկսում է պայքարը եվրոգավաթի համար
Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը այսօր կմեկնարկի Իսրայելի Էյլաթ քաղաքում սկսվող եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում:
Մրցաշարին մասնակցում են 8 թիմեր, որոնք կպայքարեն շրջանաձեւ մրցակարգով: Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 17-ին:
Առաջին տուրում «Միկան» կմրցի իսրայելական «Ռիշոն Լե-Զիոնի» հետ: Այդ խաղում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին, իսկ Աննա Հայրապետյանը այս անգամ կհանգստանա:
Տղամարդկանց մրցաշարին կմասնակցի միայն Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը, որը ներկայացնելու է Ռուսաստանի «Սանկտ-Պետերբուրգ» թիմը: