A
A
Մահացել է Էդվարդ Միրզոյանը (տեսանյութ)
Այս գիշեր երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 91-րդ տարում մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։
Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921թ Գորիում։
Էդվարդ Միրզոյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Կոնսերվատորիան էլ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայում:
Միրզոյանի Լարային Կվարտետը, Ջութակի և նվագախմբի համար գրված Perpetuum mobile-ն, Լարայինների և լիտավրների համար Սիմֆոնիան ու կինոերաժշտությունը նոր խոսք էր ու նոր դպրոցի սկիզբ էր Խորհրդային Հայաստանի երաժշտարվեստում:
«Ա1+»-ը ցավակցում է Էդվարդ Միրզոյանի ընտանիքին, ընկերներին, արվեստագետներին։