Խաղաղություն՝ շախմատով
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կարծում է, որ տարբեր պետությունների միջեւ տարաձայնություններ ծագում են հիմնականում մտածող մարկանց պակասի պատճառով:
«Ես եղել եմ բազմաթիվ երկրներում, շախմատ եմ խաղացել Կադաֆիի հետ, հանդիպել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ներկայիս բոլոր կոնֆլիկտները, տնտեսական ճգնաժամերը ոչ թե նավթի եւ գազի, այլ նորմալ, խելոք եւ մտածող մարդկանց պակասի պատճառով է լինում»,-ասել է նա։
ՖԻԴԵ-ի նախագահի կարծիքով՝ եթե շախմատի մրցումներ անցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Հայաստանի եւ Թուրքիայի, անգամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների միջեւ, ապա դրանք կթուլացնեն այդ երկրների եւ ժողովուրդների միջեւ եղած տարաձայնությունները:
Կիրսան Իլյումժինովը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում ստեղծել շախմատային կուսակցություններ, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության, այլ մտածող մարդկանց միավորելու համար: