A
A
Տոմսերը պատրաստ են
Այսօրվանից կսկսի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տոմսերի արժեքը կտատանվի 3000-ից մինչեւ 10000 դրամ:
- յարուս` 3000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
- արեւելյան տրիբունա` 7000 դրամ
- արեւմտյան տրիբունա` 10000 դրամ
Խաղի տոմսերը կվաճառվեն «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում:
Հիշեցնենք, որ Հայաստան - Իտալիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, «Հրազդան» մարզադաշտում: