Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյան. Չհիշելը պատիվ չի բերում

Քաղաքականություն
875e852150618e71b6641c9a640edda5

Անկախության տոնը «երկնքից չի ընկել»,- այսօր Հանրապետության հրապարակում՝ սեպտեմբերքսանմեկյան ավանդական բացօթյա ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նա շեշտեց,որ անկախությունը կերտել են մարդիկ, որոնց չհիշելը մեզ պատիվ չի բերի։

«Սեպտեմբերի 21- ը կերտել են Հայկազ Խաչատրյանը, Ազատ Արշակյանը Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը։ Դեռեւս 1973 թվականին տեղի ունեցած ժողովի ժամանակ նրանք առաջինը բարձրացրին հայ ժողովրդի ինքնորոշման հարցը» , - ասաց Պարույր Հայրիկայնը։

Այսօր Հայրիկյանն ու նրա ընկերները կայցելեն անկախության այս նվիրյալների շիրիմներին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար։ Հայրիկյանը նաև հավելեց, որ այս տարի կայցելեն նաև Մովսես Գեորգիսյանի շիրիմին ։

«Այսօր մեդալներ և պարգևներ են հանձնում՝ փորձելով այդպես տոնել, սակայն մենք դեռ անելիք ունենք, որ հասնենք մեր երազած անկախ Հայաստանին»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։

«Ա1+»-ի այն հարցին թե ինչն է խանգարում ունենալ երազած Հայաստան՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ կան ապերախտ մարդիկ, որոնք խոչնդոտում են իրենց գործողություններով։