Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Ռուսաստան՝ 2:2

Սպորտ
97e3db96f25cefbc59c9c3cf19cb2283

Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին հինգ տուրերում անընդմեջ հաղթանակներ տարած եւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր ոչ ոքի` 2:2 խաղաց Ռուսաստանի ուժեղագույն թիմի հետ։

Հինգերորդ տուրից հետո երկրորդ հորիզոնականը գրավող ռուսաստանցի շախմատիստներից Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով առավելության հասավ Լեւոն Արոնյանի նկատմամբ, իսկ հայաստանցի Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին։ Սերգեյ Կարյակին - Վլադիմիր Հակոբյան եւ Գաբրիել Սարգսյան - Դմիտրի Յակովենկո հանդիպումները ավարտվեցին ոչ ոքի։

Օլիմպիադայում այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Հայաստանի շախմատիստուհիները՝ 3.5:0.5 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի թիմի նկատմամբ։