Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Հայաստան - Ռուսաստան

Սպորտ
c7789522e7b211b85a45c82695a38183

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում, Ռուսաստան ընտրանու հետ խաղում հանդես կգա նույն կազմով, որով նախորդ խաղում հաղթեց Ուկրաինայի թիմին:

Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Վլադիմիր Կրամնիկի հետ: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս երկու խաղերը կազմել են Սերգեյ Կարյակին - Վլադիմիր Հակոբյան եւ Գաբրիել Սարգսյան -
Դմիտրի Յակովենկո զույգերը:

Հիշեցնենք, որ 5 տուրից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները հավաքել են 10-ական միավոր եւ միասին գլխավորում են աղյուսակը:

Հայաստանի կանանց հավաքականը, որը 6 միավորով զբաղեցնում է 32-րդ տեղը, այսօր կմրցի Արգենտինայի թիմի հետ, որը երկու հորիզոնականով զիջում է մեր ընտրանուն: Մերոնք այդ խաղում հանդես կգան հիմնական կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա: