Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի թիմը առաջինն է

Սպորտ
225651ed2295809dd1a85f536eb3b728

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկով գրավեց առաջին տեղը: Մեր պատանի ծանրորդները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հատկապես գերազանց հանդես եկավ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը հաղթեց պոկում եւ հրում վարժություններում, երկամարտում եւ միաժամանակ սահմանեց աշխարհի երկու եւ Եվրոպայի երեք պատանեկան ռեկորդ:

Մրցումների վերջին օրը 94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու գերծանր քաշային Միշա Վարդանյանը զբաղեցրին մրցանակային երրորդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: