Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի ես կամ, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է Շիրակում»

Հարցազրույց
3156a09edcdf6231e0f5f5ed603f8e8f

Պարզվում է՝ Շիրակի ներկա մարզպետ, նախկին ոստիկան, ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիրգրյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի հաղթանակի գրավականն է: Այսօր նա մեր թղթակցին ասել է, թե քանի ինքը կա, ՀՀԿ-ն Շիրակում միշտ հաղթելու է: Այս օրերին Աշոտ Գիզիրյանը գտնվում է արձակուրդում, սակայն պատասխանել է մեր թղթակցի հարցերին: Հայտնի է նաեւ, որ անցած խորհրդարանական ընտրություններում Գյումրում Հանրապետական կուսակցությունն ավելի քիչ ձայներ է ստացել, քան ԲՀԿ-ն: Ներկայացնում ենք Շիրակի մարզպետի հետ մեր զրույցը:  

 

- Պարոն Գիզիրյան, ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությանն իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ փոխնախագահի հետ Ձեր համատեղ աշխատանքը մարզում:

 

- Արդեն իսկ ընտրությունները եղե՞լ են եւ ԲՀԿ-ական քաղաքապետ կա՞ : Երբ որ սեպտեմբերին ընտրությունները կկայանան, ԲՀԿ-ական քաղաքապետն կընտրվի, էն ժամանակ էլ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին եւ կասեմ, ոնց ենք մենք աշխատելու : Ոնց որ բոլորի հետ, էնպես էլ իր հետ :

 

- Ասել է թե' խնդիր չե ՞ք տեսնում, որ իշխանությանն իրեն այլընտրանք հռչակած ուժի ներկայացուցիչն է դառնում Գյումրու քաղաքապետ :

 

- Իհարկե, ոչ : Իհարկե չենք տեսնում :

 

- Պարոն Գիզիրյան, սակայն չի՞ ստացվում, որ ՀՀԿ-ն զիջում է Գյումրին ԲՀԿ-ին, քանի որ եթե ՀՀԿ-ական քաղաքապետի օրոք ՀՀԿ-ն քիչ ձայներ ստացավ, ԲՀԿ-ական քաղաքապետի օրոք ավելի շատ ձայներ ստանալու շանսեր ուղղակի չունի :

 

- Չեմ կարծում, որ փոփոխությունը ընտրությունների հետ կապ ունի: Դա անցած խորհրդարանական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի: ՀՀԿ-ին վերաբերող հարցերը պետք է տաք ՀՀԿ-ին եւ գործադիր կոմիտեին :

 

- ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն Գյումրում պարտվել է, նաեւ դա են հաշվի առել, որ փոխում են քաղաքապետին եւ սատարում Բալասանյանին :

 

-  Ես չեմ կարծում, որ փոփոխությունը դրա հետ է կապված: Հարցը կարող եք Գալուստ Սահակյանին տալ : Ինքս որպես մարզպետ դրա հետ չեմ կապում :

 

- Կարծում եք' Հանրապետականն այսուհետ Շիրակի մարզում հաղթելու շանսեր կունենա՞:

 

- Իհարկե : Չհասկացանք, հնարապետականը Շիրակի մարզում կրվե ՞լ է: Գյումրում պարտվել է, մարզում կրել է : Եկել է ընդհանուր մարզում հաղթած դուրս եկել : Ի ՞նչ տարբերություն'մի տեղ հաղթել է, մի տեղ պարտվել է :

- Բայց չէ՞ որ, եթե Գյումրու քաղաքապետը ԲՀԿ-ական եղավ, նշանակում է ՀՀԿ-ն ընդհանրապես Գյումրում հաղթելու շանսեր չի ունենա :

 

- Ոչ մի բան էլ չի նշանակում : Այնտեղ կա մարզպետ:

 

- Ուզում եք ասել' քանի մարզպետը կա, ՀՀԿ-ն միշտ հաղթելո ՞ւ է Շիրակում :

 

- Այո : Քանի ես կամ, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է Շիրակում:

 

- Իսկ կարելի է իմանալ' ինչի՞ հաշվին է իշխող կուսկացությունը հաղթելու սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող մարզում:

 

- Աշխատանքի ճիշտ կազմակերպման, վերաբերմունքի, ժողովրդի հետ շփման:

 

Զրուցեց Մարինե Խառատյանը