A
A
«Տարածքային հարց» օլիմպիական խաղերում
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը նամակ է հղել Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչներին` կապված «տարածքային հարցի» հետ:
Նամակում նշված է, որ օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջում սխալ են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հավաքականի երկու անդամների ծննդյավայրերը: Խոսքը ըմբիշներ Բեսիկ Կուդուխովի եւ Դենիս Ցարգուշի մասին է: Առաջինը ծննվել է Հարավային Օսեթիայում, իսկ երկրորդը` Աբխազիայի Գուդաուտա քաղաքում:
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը դժգոհ է այն բանից, որ այդ անունների կողքին փակագծերում գրված է Ռուսաստան: Վրացական կողմը կազմկոմիտեից պահանջել է այդ մարզիկների պատմական հայրենիք ներկայացնել Վրաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը: