Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձին գտել եւ սատկացրել են

Մարզեր
f59ec8ed31851f70bbce27d4351bba7a

Այսօր Սիսիանի Գայի 12 շենքի բնակիչները տեսել եւ քարերով հարվածելով սատկացրել են երեկվանից վիրավոր օձին: Մոտ 1 մետր երկարություն ունեցող սողունը թունավոր է, վստահեցնում է շենքի բնակիչ Գնելը: Մարդիկ հիմա մտավախություն ունեն: լսել են օձերը զույգով են լինում: Զույգի սատկելու դեպքում մյուսը քեն է պահում եւ վրեժ առնում: Մարդիկ հիմա ավելի ուշադիր են, զգոնության կոչ էր արել նաեւ շենքի երեխաներին, օձ նկատելիս ինքնուրույն գործողությունների չդիմել, դիմել մեծահասակներին: