Կսկսեն չորսը, կավարտի մեկը
2012 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները իրենց ելույթները կսկսեն հուլիսի 28-ին, իսկ վերջին պատվիրակը հանդես կգա օգոստոսի 12-ին:
Ըստ օլիմպիական խաղերի ժամանակացույցի մերոնցից առաջինը մեդալների համար պայքար կմղեն ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը (10 մ օդամղիչ ատրճանակով) եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ): Վերջինս հաջող հանդես գալու դեպքում ռինգ կմտնի նաեւ օգոստոսի 2-ին, 6-ին, 10-ին եւ 11-ին:
Ահա մեր մյուս մարզիկների ելույթների ժամանակացույցը.
29 հուլիսի - Արմեն Նազարյան (ձյուդո, 66 կգ), Անահիտ Բարսեղյան (100 մ թիկնալող)
31 հուլիսի - Միքայել Քոլոյան (100 մ ազատ ոճով լող), Առաքել Միրզոյան (ծանրամարտ, 69 կգ)
1 օգոստոսի - Մելինե Դալուզյան (ծանրամարտ, 69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյան (ծանրամարտ, 77 կգ)
3 օգոստոսի - Արա Խաչատրյան (ծանրամարտ, 85 կգ), Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան (եկուսն էլ հեռացատկ)
4 օգոստոսի - Նորայր Վարդանյան (ծանրամարտ, 94 կգ)
5 օգոստոսի - Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 74 կգ), Նորայր Բախտամյան (հրաձգություն, 50 մ օդամղիչ ատրճանակով), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ)
6 օգոստոսի - Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 120 կգ),
7 օգոստոսի - Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ , երկուսն էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
8 օգոստոսի - Մելիք Ջանոյան (նիզակի նետում)
9 օգոստոսի - Քրիստինե Հարությունյան (նիզակի նետում)
10 օգոստոսի - Արման Երեմյան (թեքվանդո, 80 կգ), Միհրան Ջաբուրյան (ազատ ոճի ըմբշամարտ, 55 կգ)
11 օգոստոսի - Հաջիմուրադ Նուրմահոմեդով (ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ)
12 օգոստոսի - Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ)