Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերը չի կողմնորոշվել

Սպորտ
fc72aaaa59d22641ea5490f83d94b810

Աշխարհի առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դեռ չի կողմնորոշվել այս տարվա ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունում իր երկրի դրոշակակիրը լինելու հարցում:

«Ինձ առաջարկել են դառնալ դրոշակակիր, սակայն ես կարող է այդ իրավունքը փոխանցեմ մեկ ուրիշին: Այդ հարցն այժմ քննարկման մեջ է: 10 օր հետո պարզ կդառնա, թե ով կլինի դրոշակակիրը» - պարզաբանել է հանրահայտ թենիսիստը, որը արդեն կատարել է այդ պարտականությունները նախորդ երկու օլիմպիական խաղերի ժամանակ:

Ի դեպ, 2012 թ. օլիմպիական խաղերի բացման արարողությունում դրոշակակակիրներ կլինեն մի քանի այլ թենիսիստներ, մասնավորապես, Մարիա Շարապովան (Ռուսաստան), Ագնեշկա Ռադվանսկան (Լեհաստան), Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Մաքսիմ Միռնին (Բելառուս) եւ Խորիա Տեկաուն (Ռումինիա):

Նշենք, որ Լոնդոնում Հայաստանի պատվիրակությունը եռագույն դրոշով կգլխավորի մեր հայտնի մարմնամարզիկ, 83-ամյա Ալբերտ Ազարյանը: