Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային խճանկար

Սպորտ
af2d2d763150aaa4c0e2c5612c59ae58

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը վստահ է հանդես գալիս հունական Ռեթինմո քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Կայացած երեք տուրում նա տարել է նույնքան հաղթանակ եւ եւս 9 շախմատիստների հետ բաժանում է 1-10-րդ տեղերը:

Այսօր նախատեսված 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի հնդիկ Ստանիի հետ: Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 29 երկրների 160 շախմատիստ: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 14-ին:

Սամարայում անցկացվող Լեւ Պոլուգաեւսկու հուշամրցաշարում հաջող է հանդես գալիս Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը: Չորս տուրից հետո նա վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 3-7-րդ տեղերը: Այսօր Արթուր Գաբրիելյանը սպիտակներով կհանդիպի Դմիտրի Ֆրոլյանովի հետ: