Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 55-րդն է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Սպորտ
a52dfd54e73b5d9e7271f2961ef18980

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:

Մեր թիմն անցած ամսվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Հայաստանին շրջանցեցին Ուկրաինան, Բելգիան, Լեհաստանը եւ Ռումինիան:

ՖԻՖԱ-ի աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիան է, երրորդում` Ուրուգվայը:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իտալիան զբաղեցնում է 6-րդ տեղը: Դանիայի հավաքականը` 10-րդն է, Չեխիան՝ 18-րդը, Բուլղարիան` 92-րդը, Մալթան` 145-րդը: