Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն աջակցություն է որոնում ԱԺ-ում

Հարցազրույց
1915441cd1c3075b0cc11abdeb8014d2

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում խորհրդարանական  խմբակցությունների ղեկավարներ հետ:

Վարչապետն արդեն հանդիպել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին' այդ թվում ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ Ժառանգության, բացի ՀԱԿ-ից, որի հետ չի պատրաստվում հանդիպել

Մեզ հասած տեղեկություններով' կառավարություն հրավիրելով ԱԺ խմբակցությունների ղեկավարներինվարչապետը նրանց ցույց է տալիս, որ նրանց կուսակցության ծրագրից էլ է հատված ներառել նոր կառավարության ծրագրում, պատրաստ է էլի առաջարկներ լսել ու ընդունել' այդպիսով հորդորելով կողմ քվեարկել կառավարության ծրագրին ԱԺ առաջիկա նիստի ընթացքում:

Իսկ որոշ հանրապետականները, մասնավորապես արդարադատության նախարարը  հայտարարել են, որ կառավարության ծրագիրը ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է:

Երեկ վարչապետի հետ հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ  «Ժառանգություն»

Խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը :

- Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Տիգրան Սարգսյանը փորձում է սիրաշահել ԱԺ խմբակցություններին, ասելով, թե նոր կառավարության ծրագրում ներառել է նաեւ իրենց ծրագրերի դրույթները: Ձեզ նման բան ասվե ՞լ է :


-  Մինչեւ ծրագրի խորհրդարան մտնելը, կարծում եմ, վարչապետը խմբակցություններից  որոշակի տրամադրություններ է փորձում շոշափել: Ընդհանրապես կոնտակտի նման ձեւը ընդունված է  ամբողջ աշխարհում : Հիմա, թե հանդիպողներից յուրաքանչյուրը ինչ նպատակ է հետապնդում, յուրաքանչյուրս կարող է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց չեմ կարծում, որ սա սիրաշահել կարելի է դիտել :


- Կոնկրետ «Ժառանգության»  ծրագրից հատված կա՞ կառավարության ծրագրում : Ձեր հանդիպումն ինչպե ՞ս ավարտվեց, համոզե ՞ց վարչապետը, որ «Ժառանգությունը» կողմ քվեարկի կառավարության ծրագրին:
- Թողնենք թող երեխան ծնվի, նոր խոսենք: Բայց այն, ինչ կատարվում է այսօր հանրապետությունում' բարոյահոգեբանական մթնոլորտը, իշխանությունների նկատմամբ վստահության իրական չափը, ինձ հույս չի ներշնչում, որ որեւէ ծրագիր կարող է իրականացվել: Այդուհանդերձ, ամեն ինչ հստակ, պարզ կլինի, երբ վերջնական տեսքով  կառավարության ծրագիրը մտնի խորհրդարան: Այդ ժամանակ վերջնական եւ ամբողջական կլինի մեր դիրքորոշումը :  Ընդհանրապես ծրագիրն ինձ համար նախեւառաջ քաղաքական փաստաթուղթ է։ Զուտ քաղաքական շեշտադրումներով ինչ -որ հարցերի անդրադարձանք, այդ թվում նաեւ «Ժառանգության»  Նոր Հայաստան ծրագրի հիմնադրույթներին: Բովանդակային առումով առանձին ոլորտների անդրադարձ չեղավ: Մի բան կարող եմ հստակ ասել'  բոլոր ժամանակների կառավարության ծրագրերում տեսանելի չեն վերասկման եւ իրականացման մեխանիզմները : Փառահեղ ծրագիր կարող են ներկայացնել, որ ձեռքդ չգնա դեմ քվեարկել դրան, բայց գրեթե ոչ մի ծրագիր չի կատարվել այսքան ժամանակ : Բացակայել են ռեալ մեխանիզմները, գործիքները, որոնցով պետք է ռեալիզացվեն տվյալ ծրագրերը :


- Համարյա նույն կազմով է կառավարությունը 2008-2012 թթ ծրագիրն իրականացրել, ինչպիսի՞ն է  «Ժառանգության» գնահատականը իրականացված ծրագրին :
- «Ժառանգությունը» դեմ է եղել այդ ծրագրին եւ ճիշտ է արել, որովհետեւ վստահ է եղել, որ այդ ծրագիրը չի իրականացվի, ինչը եւ տեղի ունեցավ:


- Հնարավո ՞ր է կառավարության ծրագիրը տապալվի, եթե մյուս ուժերը, այդ թվում' ԲՀԿ-ն  դեմ քվեարկեն :

- ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն, եւ եթե անգամ ԲՀԿ-ն դեմ քվեարկի, ինչին խիստ կասկածում եմ, իրենք ունեն բացարձակ մեծամասնություն եւ ցանկացած ծրագիր կարող են անցկացնել : Անցկացման առումով որեւէ խնդիր չեն ունենա, բայց երեւի ուզում են'ողջ խորհրդարանով ծափահարեն ծրագրին : 

-Պարոն Հակոբյան, ինչպե ՞ս ստացվեց, որ Դուք եղաք խմբակցության ղեկավարը, ոչ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Ալիկ Արզումանյանը:

-Կարող եք ավելացնել նաեւ Զարուհի Փոստանջյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի անուները:  Իմ թեկնածությունն առաջադրվեց, որը հարգվեց, ընդունվեց մեր գործընկերների կողմից :


-
Հայտնի է, որ Ալիկ Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանն ավելի արմատական լուծումների կողմնակից են, նրանց հետ համագործակցությունն ինչպե ՞ս է

 - Կարող եմ ընդամենը նշել, որ շատ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են, եւ չեմ կարծում, որ մեր մոտեցումներում ընդգծված տարբերություններ կան : Աշխատանքային պրոցեսը հնարավորություն կստեղծի, որ թիմն ավելի միասնական դառնա : Կա թիմ, որտեղ պորֆեսիոնալ քաղաքական գործիչներ են եւ ովքեր իսկապես ցանկանում են մեր պետության մեջ դրական փոփոխություններ իրականացնել:


Ո՞ր խմբակցության հետ է հնարավոր համագործակցի  «Ժառանգությունը» : Հնարավո ՞ր է համագործակցություն, օրինակ, հանրապետականի հետ :

- Շատ կենդանի օրգանիզմ է ԱԺ-ն եւ ամեն հարց կարող է լինել : Ես չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կասի' միայն սրա կամ սրա հետ պիտի համագործակցեմ : Ընդհանրապես մենք բաց ենք համագործակցության բոլորի հետ, բայց ըստ անհրաժեշտության: Իհարկե, պոտենցիալ դաշնակիցները ընդդիմադիր դաշտում եղող կուսակցություններն են :   

Զրուցեց Մարինե Խառատյանը