Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ից չի հրաժարվի մարզպետ մնալու համար

Հարցազրույց
bdf54f0b84bc35197ebbb56f64855517

  Գործադիրի ԲՀԿ-ական անդամներն այս օրերին կհավաքեն իրենց իրերը' տեղը զիջելով հանրապետականներին:  Թեեւ չի բացառվում, որ ոմանք պարզապես փոխեն կուսակցությունն ու շարունակեն պաշտոնավարել: Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ, « Սերգեյ գրուպ» ընկերության սեփականատեր Սերգեյ Բագրատյանը պնդում է, թե չի լքի ԲՀԿ-ն' պաշտոնում մնալու համար :

- Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի հետ կոալիցիա չկազմելու ու պորտֆելներ չվերցնելու մասին ԲՀԿ որոշումը :

-  Ես ինչի՞ պետք է ԲՀԿ որոշումը գնահատեմ, ԲՀԿ որոշումը գնահատելու իրավունք չունեմ : Ես շարքային անդամ եմ ԲՀԿ-ի :

- Այնուամենայնիվ, Դուք մարզպետ եք :

 - Հա. ի՞նչ անենք, մարզպետ եմ : Քաղաքական գնահատականները մարզպետի գործը չի, նախագահը կարող է տալ :

- Սա Գագիկ Ծառուկյանի միանձնյա  որոշո՞ւմն էր:

- Դա քաղխորհրդի որոշումն էր, որն արտահայտեց կուսակցության նախագահը :

  -Տեսակետներ կան, որ ճիշտ էր պորտֆելներ վերցնելը : Դուք ի ՞նչ եք կարծում :

-  Ես նման հարցերի չեմ պատասխանում : Դա քաղաքական կոնյուկտուրայի խնդիր է :

- Այսօր ասվում է, թե ԲՀԿ-ում հաղթեց քոչարյանական թեւը :

 -   ԲՀԿ-ում ոչ մի թեւ չկա :

- ԲՀԿ-ն հիմա ընդդիմությո ՞ւն է դառնում :

 -  Հայտարարության մեջ ոնց գրված է, էնպես պետք է հասկանալ :

  - Պարոն Բագրատյան, իսկ հնարավո ՞ր է' դուրս գաք կուսակցությունից :

 -  Կուսակացության հիմնադիրներից եմ ես, ինչո՞ւ պիտի դուրս գամ :

- Այսօր խոսվում է, որ դժգոհություններ կան ԲՀԿ-ում, քանի որ շատերը տարբեր գումարներ են ներդրել ընտրությունների ժամանակ, ու հիմա զրկվում են այդ գումարները հետ բերելու հնարավորությունից :

 - Ես չեմ դժգոհում : Եթե դժգոհողներ կան, թող իրենք պատասխանեն :

- Պատրա ՞ստ եք նոր' ընդդիմադիրի կերպարով ներկայանալ :

- Դա ձեր մեկնաբանությունն է, ԲՀԿ հայտարարության մեջ նման մեկնաբանություն չկա :

-   Իսկ տեղյա ՞կ եք' ով է Վայոց ձորի նոր մարզպետի հավանական թեկնածուն, ում է հնարավո՞ր փոխանցեք մարզը :

- Ես չգիտեմ' մարզի ճակատագիր որ կուսակցությանը կտան : Որտեղից իմանամ նոր թեկնածուների մասին :

 - Իսկ Դուք կուզենայիք, չէ՞, շարունակել պաշտոնավարել, պարոն Բագրատյան :

- Ուզենալը քաղաքական կատեգորիա չի, շատ մարդիկ շատ բան կարող են ուզենալ : Ի՞նչ է նշանակում' կուզենայիք : Եթե կնշանակեն, կաշխատենք, չեն նշանակի, չենք աշխատի : Նման խնդիր չկա :  

- Նորից մարզպետ նշանակելու հարցը հնարավոր կլինի թերւես, եթե Դուք հրաժարվեք ԲՀԿ անդամությունից, հնարավո ՞ր է հրաժարվեք :

- Ոչ մի բանից ես չեմ հրաժարվում, ոչ մի բանից երբեւէ :

- Մի՞գուցե ՀՀԿ-ական դառնաք ու շարունակեք պաշտոնավարել:

- Ինչու մենք միգուցեներով առաջնորդվենք, երբ ես ԲՀԿ անդամ եմ եւ ԲՀԿ հիմնադիրներից եմ, ինչի մասին է խոսքը: Որտեղ էլ կուսակցությունը գործուղի, էնտեղ էլ կաշխատենք : Կասեն' այլեւս չեք աշխատում, չենք աշխատի :

-  Պարոն Բագրատյան, Դուք հիմա վերադառնալու եք Ձեր բիզնեսի՞ն, քանի որ բիզնեսից եկաք մարզպետի պաշտոնին :

  - Շատ երկրներում պետական պաշտոնի բիզնեսից են գնում : Ամերիկայում, օրինակ, 90 տոկոս պաշտոնյաները բիզնեսից են գնում : Դրա մեջ զարմանալու բան չկա : Ավելի շատ բիզնեսից պաշտոնա են դառնում, քան պաշտոնյանից բիզնեսմեն :

-  Ու հիմա Դուք վերադառնալու եք բիզնե՞ս :

 - Դե, սպասենք, տեսնենք, ինչ կկատարվի : Մենք մեր ծրագրերը դեռ չենք ուզում ներկայացնել, տեսնենք ինչպիսին կլինեն քաղաքական գործընթացները, ըստ այդմ էլ կորոշենք :

- Կարելի է իմանալ' ինչի՞ն եք սպասում. եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, մարզպետի պորտֆել հաստատ չի ունենա:

- Ցանկացած մարդ, այդ թվում եւ ես, ունենք շատ հնարավորություններ, օրինակ կարող եմ դասախոսական աշխատանքով զբաղվել:

-  Որտե ՞ղ եք ուզում զբաղվել դասախոսական աշխատանքով։

-  Ես տնտեսագիտության թեկնածու եմ, ցանկացած բուհում :

 - Իսկ դիմելո ՞ւ եք բուհեր' աշխատանքի համար :

- Ես երկար տարիներ տնտեսաիրավագիտական համալսարանում դասախոսել եմ, հիմա էլ եմ դասախոսում : Էնպես որ էդտեղ խնդիր չկա:

- Պարոն Բագրատյան, իսկ կուսակցությունում քննարկվե՞լ է հարցը, թե ում թեկնածությունն է սատարելու ԲՀԿ-ն նախագահի ընտրություններում կամ հանդես գալո ՞ւ է սեփական թեկնածուով :

-  Չի քննարկվում դեռ:

Զրուցեց Մարինե Խառատյանը