A
A
Վեց հոգով
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին, որը նվիրված է ԽՍՀՄ հերոս Վիկտոր Լիվենցեւի հիշատակին։
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմի կազմում ընդգրկել է 6 բռնցքամարտիկ։ Նրանք են երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը 52 կգ, Հրանտ Սարգսյանը 56 կգ, Արթուր Քիրաջյանը 64 կգ, Վլադիմիր Մարգարյանը 69 կգ, գյումրեցի Հովհաննես Բաչկովը 60 կգ եւ 2012 թ օլիմպիական խաղերի մեր միակ ներկայացուցիչ, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը 75 կգ:
Հուշամրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 11 երկրների 140 բռնցքամարտիկ, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ուժեղագույն բռնցքամարտիկները։ Մրցաշարի մեկնարկը կտրվի մայիսի 15-ին, իսկ հաթողները հայտնի կդառնան մայիսի 19-ին: