A
A
Մնացին ձեռնունայն
Չինաստանում կայացած ըմբշամարտի օլիմպաիական վարկանիշային 2-րդ մրցաշարում Հայաստանի ըմբիշները ձեռնունայն մնացին:
Այսօր մրցասպարեզ մտան ազատ ոճային Ռուսլան Բասիեւը (գերծանր քաշ), հունահռոմեական ըմբիշներ Ռոբերտ Կիրակոսյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) եւ Տիգրան Սահակյանը (84 կգ):
Ավաղ, մեր մարզիկները չկարողացան տեղ զբաղեցնել առաջին եռյակում եւ օլիմպիական խաղերի նոր ուղեգիր նվաճել:
Այժմ մեր ըմբիշները պետք է պատրաստվեն օլիմպաիական վարկանիշային 3-րդ մրցաշարին, որը տեղի կունենա Ֆինլանդիայում: Այդտեղ ուղեգիր ձեռք բերելու համար հարկ կլինի նվազագույնը զբաղեցնել երկրորդ տեղը: