A
A
Հատուկ ճամբար Եվրո-2012-ի համար
Ֆուտբոլի 2012 թ Եվրոպայի առաջնության կազմակերպման համար Ուկրաինայում հատուկ ճամբար են ստեղծել:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Եվրո-2012-ի ժամանակ 3000 երկրպագուներ կարող են ապրել Կիեւից 35 կմ հեռավորության վրա գտնվող Լիտվինովկա բնակավայրի մոտ ստեղծված վրանային ավանում:
Ճամբարում կգործեն 500 տեղանոց ճաշարան, ատրակցիոններ, պարահրապարակ, արկածների արահետ: Ցանկացողները կարող են զբաղվել նաեւ ձկնորսությամբ եւ ձիարշավով: Հսկա հեռուստաէկրանով երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու խաղերի ուղիղ եթերները կամ տեսագրությունները:
Նշենք, որ երկտեղանոց վրանի վարձակալումը ֆուտբոլասերների համար կարժենա 34-40 եվրո, ինչը 4-5 անգամ էժան է սովորական հյուրանոցի գներից: