Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակիցը հայտնի դարձավ

Սպորտ
15cccf1496219cff429fbfcc04a9e6d4

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WIBF եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհի, թեթեւագույն քաշային Սյուզի Քենտիկյանը իր հերթական մրցամարտը կանցկացնի մայիսի 16-ին, Ֆրանկֆուրտում: Մեր հայրենակցուհին չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար ուժերը կչափի ամերիկուհի Մելիսա Մաքմորոուի հետ:

Վերջինս երկրորդ անգամ է իրավունք նվաճել պայքարելու չեմպիոնական գոտու համար: Մրցամարտի ֆավորիտը միանշանակ Սկուզի Քենտիկյանն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 29 մարտերում էլ հաղթանակներ է տոնել, այդ թվում 16-ը նոկաուտով: Իսկ ահա 30-ամյա ամերիկուհին 12 մրցամարտերից միայն 6-ում է հաջողության հասել: