Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչումներ ՖԻԴԵ-ից

Սպորտ
c6169ab62e6a5fec018f6d8169c22a51

ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի հերթական նիստում շախմատի միջազգային ֆեդերացիան միջազգային վարպետի կոչում է շնորհել Հայաստանի շախմատիստներ Վահե Բաղդասարյանին, Հովհաննես Գաբուզյանին, Վարդգես Թովմասյանին եւ Տիգրան Սիմոնյանին:

Տղամարդկանց գրոսմայստերների բանակը համալրեցին չինացի Ռուի Յուան Յուն եւ մոնղոլ Ցեգմեդ Բաչուլունը, կանանցից՝ 13-ամյա Ալեքսանդրա Գորյաչկինան, Իննա Իվախինովան (երկուսն էլ Ռուսաստան), Նաստասյա Զյազյուլկինան (Բելառուս) եւ Գյուլնար Մարֆաթ-գիզի Մամադովան (Ադրբեջան):