Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմրցեն օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնների դեմ

Սպորտ
467a3afba31124f57d4686cfff692597

Ապրիլի 20-22-ը Սոֆիայում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, որի ժամանակ կվիճարկեն 2012 թ օլիմպիական խաղերի հերթական ուղեգրերը:

Բուլղարիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Նարեկ Սանոյանը (60 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ):

Մեր ըմբիշներից հատկապես լուրջ փորձություններ են սպասում Սուրեն Մարկոսյանին եւ Էդգար Ենոքյանին: Առաջինի մրցակիցները կլինեն 2000 թ օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ադամ Սայտիեւը, 2008 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Մուրադ Գայդարովը (Բելառուս) եւ Կիրիլ Թերզիեւը (Բուլղարիա), աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Գաբոր Հատոշը (Հունգարիա):

Ուժեղ մրցակիցներ են բաժին հասել նաեւ Էդգար Ենոքյանին, հանձինս Եվրոպայի 2012 թ չեմպիոն Աբդուսալամ Գադիսովի (Ռուսաստան), 2010-ի աշխարհի չեմպիոն Հետատ Գազյումովի (Ադրբեջան), 2008 թ օլիմպիակամ խաղերի բրոնզե մեդալակիր Գեորգի Գոգշելիձեի (Վրաստան) եւ Եվրո-2011-ի արծաթե մեդալակիր Վալերի Անդրեյցեւի (Ուկրաինա):

Նշենք, որ վարկանիշային 2-րդ մրցաշարը տեղի է ունենալու Չինաստանում` ապրիլի 27-29-ը, իսկ վերջինը կայանալու է մայիսի 4-6-ը, Հելսինկիում: