A
A
«Ամենատաղանդաշատ շախմատիստն այսօր Կառլսենն է»
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կարծում է, որ շախմատիստների վարկանիշային միավորները արժեզրկվել են.
«1972 թվականին, երբ Ռոբերտ Ֆիշերը դարձավ աշխարհի չեմպիոն, նրա վարկանիշը կազմում էր 1785 միավոր: Այսօր նվազագույնը 45-50 շախմատիստ 2700-ից ավելի վարկանիշ ունի, ուստի Ֆիշերի վաստակած միավորներն ավելի մեծ արժեք ունեն, քան ներկայիս լավագույն շախմատիստ Մագնուս Կառլսենինը»:
Գարի Կասպարովը, այնուամենայնիվ, բարձր է գնահատում նորվեգացի գրոսմայստերին:
«Ներկայումս ամենատաղանդաշատ շախմատիստը Կառլսենն է: Նա իրոք առաջին մեծության աստղ է», - խոստովանել է աշխարհահռչակ գրոսմայստերը, որն այսօր նշում է իր ծննդյան 49-ամյակը: