Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը հաղթեց

Սպորտ
20bb639cc8ae1f4d556e2293cb5c61f4

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը իր հաղթանակով օգնեց «Սանկտ Պետերբուրգ» ՇՖ թիմին հերթական երկու միավորը վաստակել շախմատի Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնությունում:

Մեր շախմատիստը 4-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ «Տոմսկ-400» թիմի անդամ Ալեքսանդր Մոտիլեւի նկատմամբ: «Սանկտ Պետերբուրգը» հաղթեց 3,5:2,5 հաշվով եւ ընդհուպ մոտեցավ 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում ընթացող Սարատովի «Էկոնոմիստին»:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում «Սանկտ Պետերբուրգը» կմրցի հենց մրցաշարի ընդգծված առաջատարի հետ:

Դեսնոգորսկի «Ատոմը», որի կազմում հանդես են գալիս հինգ հայ շախմատիստ, երրորդ պարտությունը կրեց մրցաշարում՝ 2,5:3,5 հաշվով զիջելով Բելգորոդի «Ռակիտային»: Այսօր «Ատոմը» ուժերը կչափի Սամարայի «Ժիգուլիի» հետ: