Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխաղան չեզոք խաղադաշտերում

Սպորտ
4ff78c53861c3ae5db454c90a122c6bd

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերը ոչ մի կերպ չեն կարողանում խաղեր անցկացնել սեփական հարկի տակ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ապրիլի 14-ին Արարատի «Այգ» մարզադաշտում նշանակված «Իմպուլս» - «Արարատ» հանդիպումը կայանալու է Իջեւանի «Արնար» մարզադաշտում:

Իսկ ահա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում նշանակված «Փյունիկ» - «Գանձասար» եւ «Ուլիս» - «Միկա» հանդիպումները տեղի կունենան համապատասխանաբար «Փյունիկի» մարզադպրոցի կենտրոնական խաղադաշտում եւ «Միկա» մարզադաշտում: Այդպիսով, հանրապետության չեմպիոնը իր մրցակցին կընդունի հենց վերջինիս պատկանող մարզադաշտում: