Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստը գնահատեց՝ լավ

Սպորտ
13b469792b11c8f29cd2f0391c01059f

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստ, ուր քննարկվեց հայ սամբիստների մասնակցությունը ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությանը: Հաշվի առնելով վիճակահանության արդյունքները, մրցավարների պահվածքը, գոտեմարտերի տեսագրությունները, նվաճված մեդալները` նիստը մեր պատվիրակների ընդահանուր գնահատականը նշանակեց «լավ»:

Հիշեցնենք, որ հայ մարզիկները առաջնությունից վերադարձան մեկ ոսկի, երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ
Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ
Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ


Հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։