Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա» - «Շիրակ»՝ այսօր

Սպորտ
c6439a05abbccec75587c7da1f115c4f

Այսօր տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պատասխան հանդիպումը:

Երեւանի «Միկան» սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»: Փաստորեն իրար հետ կհանդիպեն Հայաստանի առաջնության երկու առաջատարները, որոնք մեկնարկային 2 տուրերում երկուական հաղթանակ են տարել:

7-րդ անգամ եզրափակիչ մտնելու համար հանրապետության 6-ակի գավաթակիր «Միկան» նվազագույնը չպետք է պարտվի այդ խաղում: Գյումրեցիներին, հակառակը, օդ ու ջրի պես հաղթանակ է պետք, քանի որ նրանք առաջին խաղում զիջել են 0:1 հաշվով:

Բուքմեյքերները, բնականաբար, նախապատվությունը տալիս են «Միկային»՝ 1,65 գործակից հաղթանակի, 3,65՝ ոչ-ոքիի, 3,20՝ պարտության համար:

Հավելենք, որ գավաթի նախկին խաղարկություններում «Շիրակն» առայժմ չի հաղթահարել «Միկայի» արգելքը: