Սերգեյ Մովսիսյանը պարտվեց
Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը՝ «Սանկտ Պետերբուրգ» ՇՖ-ն, առաջին միավորները կորցրեց Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնությունում:
Երրորդ տուրում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի ներկայացուցիչները 2:4 հաշվով զիջեցին Խանտի Մանսիյսկի «Ուգրային»: Մեր շախմատիստը սեւերով պարտվեց Վլադիմիր Մալախովին:
Առաջնության ամենահայկական թիմը՝ Դեսնոգորսկի «Ատոմը», որի կազմում հանդես են գալիս հինգ հայ շախմատիստ, երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում՝ 1:5 հաշվով զիջելով Բելոռեչենսկի «Ունիվերսիտետին»:
Երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում է Սարատովի «Էկոնոմիստը», որը 6 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:
Այսօր նախատեսված 4-րդ տուրում «Սանկտ Պետերբուրգը» ուժերը կչափի «Տոմսկ-400»-ի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Ալեքսանդր Մոտիլեւի հետ: «Ատոմը» կմրցի Բելգորոդի «Ռակիտայի» հետ: