A
A
Վլադիմիր Հակոբյանը առաջին պարտությունը կրեց
Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ներկայացուցիչները դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Առաջատարների խմբում գտնվող Վլադիմիր Հակոբյանը առաջին պարտությունը կրեց մրցաշարում` 10-րդ տուրի պարտիայում զիջելով ֆրանսիացի Լորան Ֆրեսինեին: Նա այժմ 7 միավորով ընդամենը 22-րդն է առաջնությունում:
Պարտվեցին նաեւ առաջատարներին հետապնդող Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Մովսեսյանը, որոնք 6-ական միավոր ունեն: Նրանց համաքայլ ընթացող Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ, սակայն դա բավական չի անգամ զբաղեցնել այնպիսի տեղ (1-25-րդ), որը պարգեւատրվում է: