Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց

Սպորտ
9e6ce71143fd73f3bda511cdcc111651

Սեղանի թենիսի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնությունում կպայքարի 63-64-րդ տեղերի համար:

Այսօր մեր թենիսիստուհիները 3-րդ դիվիզիոնի ներքեւի խմբի կիսաեզրափակիչ խաղում պարտվեց Գվատեմալայի հավաքականին՝ 2:3: Վաղը առավոտյան մեր թիմը 63-րդ տեղի համար խաղում ուժերը կչափի Լիտվայի ընտրանու հետ, որը այս փուլում 2:3 հաշվով զիջեց Դոմինիկյան Հանրապետությանը:

Իսկ ահա Հայաստանի տղամարդկանց ընտրանին կպայքարի 81-84-րդ տեղերի համար: Այսօր մեր թենիսիստները կհանդիպեն Մակեդոնիայի հավաքականի հետ: Հանդիպման հաղթողը վաղը Պերու - Բահրեյն զույգի հաղթողի հետ կվիճարկի 81-82-րդ տեղերը, իսկ պարտվողները կպայքարեն 83-84-րդ հորիզոնականների համար: