Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն մեղմել է պատժամիջոցները

Սպորտ
68fb26c146e49f6ab9a58eda9b18e0b8

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր կայացած նիստում փոփոխություններ է կատարել կանոնակարգում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կարգապահական կոմիտեն մեղմել է 16-րդ հոդվածի պատժամիջոցները: Մասնավերապես, այսուհետ ֆուտբոլիստը 1 խաղով կորակազրկվի ոչ թե 3, այլ 4 զգուշացում (դեղին քարտը) ստանալու դեպքում: Ակումբը կտուգանվի նույն 20 հազար դրամով:

Մյուս կետերի փոփոխությունները.
Կետ 2.
6-րդ զգուշացումը (դեղին քարտը) ստանալու դեպքում ֆուտբոլիստը որակազրկվում է 2 խաղով եւ ակումբը տուգանվում է 40.000 դրամ

Նոր տարբերակ.
7-րդ զգուշացումը ստանալու դեպքում ֆուտբոլիստը որակազրկվում է 2 խաղով եւ ակումբը տուգանվում է 40.000 դրամ):

Կետ 3.
7-րդ եւ ամեն հաջորդ զգուշացումը (դեղին քարտը) ստանալու դեպքում
ֆուտբոլիստը որակազրկվում է 1 խաղով եւ ակումբը տուգանվում է 50.000 դրամ:

Նոր տարբերակ.
8-րդ եւ ամեն հաջորդ զգուշացումը (դեղին քարտը) ստանալու դեպքում
ֆուտբոլիստը որակազրկվում է 1 խաղով եւ ակումբը տուգանվում է 10.000 x N դրամով (N - զգուշացումների քանակը):

ՀՖՖ կարգապահական կոմիտեն դիմել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեին՝ այդ փոփոխությունները հաստատելու համար: