A
A
ՖԻԴԵ-ն կառաջնորդվի նոր ժամանակացույցով
Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է իր կողմից անցկացվող մրցաշարերի ժամանակացույցը։ Ըստ դրա աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը հետաձգվել է եւ կանցկացվի 2013 թ մարտի 13-31-ը, Լոնդոնում։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոր ժամանակացույցը կազմելիս ֆեդերացիան հաշվի է առել առաջատար շախմատիստների եւ մրցաշարերի կազմակերպիչների կարծիքները։
2013 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կանցկացվի նոյեմբերի 6-26-ը։ 2014-ին հավակնորդները միակ ուղեգրի համար կպայքարեն մարտի 12-30-ին կայանալիք մրցաշարում, իսկ եզրափակիչ մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 5-25-ը։
Իսկ ահա 2015 թվականին նախատեսված նման մրցաշարերը տեղափոխվել են հաջորդ տարի։