Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշամրցաշարը կրկին կանցկացվի

Սպորտ
c49b8afe1a0ae9f956b36549a7cd5c0e

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2010 թվականից սկսած ամեն տարի անկացնում է հռչակավոր օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային հուշամրցաշար։

ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2012 թվականը բացառություն չի կազմի եւ տարբեր երկրների պատանիներն ու աղջիկները դարձյալ կպայքարեն հերոս հայորդու հիշատակի մեդալների համար: Այս տարվա միջազգային մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 22-24-ը, Երեւանում։

Ի դեպ, այսօր լրացել է Նելսոն Ստեփանյանի ծննդյան 99-ամյակը (ծնվել է 1913 թ մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում)։ Նա զորակոչվել է ռազմաճակատ Հայրենական մեծ պատերազմի երկրորդ օրը։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ եւ խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ, 105 հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:

Նելսոն Ստեփանյանը զոհվել է 1944 թ դեկտեմբերի 14-ին, Լիեպայայի նավահանգստի ռմբակոծման ժամանակ։ Նա իր վնասված ինքնաթիռն ուղղել է թշնամական նավի վրա: