Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը Վլադիմիր Հակոբյանն է

Սպորտ
5cbc5c44d3a063477af868961f825262

Պլովդիվում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս մեր փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:

Հաշվետու տուրում նա սպիտակներով հաղթեց Էստոնիայի առաջատար գրոսմայստեր Կայդո Կուլաոտսին եւ իր միավորների քանակը հասցրեց 5,5-ի: Վլադիմիր Հակոբյանը առայժմ կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատար, բելառուսցի շախմատիստ Սերգեյ Ազարովից:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինի հետ:

Մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց խորվաթ Դավորին Կուլյաշեւիչին: Նա 5 միավորով զբաղեցնում է 35-րդ տեղը:

Մեր մյուս շախմատիստները անհաջող հանդես եկան այս տուրում եւ զիջեցին դիրքերը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: