Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առայժմ չեն հանդիպի Ադրբեջանի հետ

Սպորտ
5fdb416d4fb1108bd5405d09fa99913d

Հայաստանի դպրոցականների ֆուտզալի հավաքականը այսօր Մոսկվայում մեկնարկող «Արդար խաղ» միջազգային մրցաշարի առաջին խաղում կհանդիպի Ռուսաստանի 1-ին թիմի հետ:

Մեր պատանի ֆուտբոլիստները խմբային փուլում ուժերը կչափեն նաեւ Ուկրաինայի եւ Բելառուսի իրենց հասակակիցների հետ:

Զուգահեռ խմբում հանդես կգան ՌԴ-ի 2-րդ, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի պատանեկան հավաքականները:

Մրցաշարի կանոնակարգով խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն 1/2 եզրափակիչ փուլ: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 31-ին կայանալիք եզրափակիչ խաղում: