Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 2012 թ չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 2012 թ չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գերազանց հանդես եկավ Բելգրադումընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
96 կգ քաշայինների պայքարում մեր 21-ամյա երիտասարդ մարզիկը հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ առաջին անգամ նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը:
Մրցումների հինգերորդ օրը մրցասպարեղ մտան նաեւ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, 60 կգ քաշայինԱրթուր Մկրտչյանը եւ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը:
Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկը, ավաղ, արդեն առաջին փուլում պարտվեց ադրբեջանցի ըմբիշին եւ վայր դրեց իր լիազորությունը: Արթուր Մկրտչյանը նույնպես ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
Մեր գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը չնայած առաջին մարտում պարտվեց աշխարհի չեմպիոն, թուրք ըմբիշ Ռիզա Կայալպին, սակայն հետո հաղթանակներ տարավ սփոփման մրցաշարում եւ բրոնզե մեդալ նաճեց: