Նոր հաղթանակներ Թուրքիայում
Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեր շախմատիստուհիներից հաջող են հանդես գալիս Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
6-րդ տուրում նրանք հաղթեցին համապատասխանաբար Սոֆիո Գվետաձեին (Վրաստան) ու Ալինա Կաշլինսկայային (Ռուսաստան) եւ 4 միավորով շարունակում են հետապնդել մրցաշարի առաջատար, Հունգարիան ներկայացնող վիետնամցի Թան Հոանգին, որը 1,5 միավոր ավելի ունի:
Հերթական հաղթանակը տարավ նաեւ Աննա Հայրապետյանը, որը սպիտակներով առավելության հասավ Կամիլե Դե Սերոյի (Շվեյցարիա) նկատմամբ: Վաստակած միավորներով՝ 3, նա հավասարվեց Մարիա Կուրսովային, որն այս տուրում պարտվեց Նատալյա Պոգոնինային (Ռուսաստան) եւ Լիլիթ Գալոյանին, որը ոչ-ոքի խաղաց Իրինա Բուլմագայի (Ռումինիա) հետ:
Այսօր առաջնությունում ընդմիջում է հայտարարվել: Մարտի 9-ին կայանալիք 7-րդ տուրում մերոնք կհանդիպեն հետեւյալ շախմատիստուհիների հետ.
Եվա Ռեպկովա (Սլովակիա) - Լիլիթ Մկրտչյան
Էլինա Դանիելյան - Սոֆիկո Գուրամիշվիլի (Վրաստան)
Մարիա Կուրսովա - Նարգիզ Ումուդովա (Ադրբեջան)
Միհայելա Սանդու (Ռումինիա) - Լիլիթ Գալոյան
Սոֆիո Գվետաձե (Վրաստան) - Աննա Հայրապետյան