A
A
Մրցակցի ձեռքը չսեղմեք, կվարակվեն
Մեծ Բրիտանիայում մեծ աղմուկ է բարձրացրել ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր բժշկի հայտարարությունը, որը բրիտանացի օլիմպիականներին արգելել է սեղմել իրենց մրցակիցների ձեռքը:
Նա այդ որոշումը բացատրել է այն բանով, որ ավանդական ձեռքսեղմումների ժամանակ բրիտանացի մարզիկները կարող են վարակիչ հիվանդություններ ձեռք բերեն եւ վատ ելույթ ունենան:
Մեծ Բրիտանիայի ազգային օլիմպիական կոմիտեն ցանկանալով մեղմել լրատվամիջոցների քննադատությունները եւ հասարակ քաղաքացիների վրդովմունքը, թեթեւակի «ուղղել» է գլխավոր բժշկի հանձնարարականը, ըստ որի բրիտանացի մարզիկներին թույլատրվում է մասնակցել ավանդական ձեռքսեղմումներին, սակայն դրանից հետո ցանկալի է, որ նրանք լվանան ձեռքերը: