Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանի առաջին կորուստը

Սպորտ
5a63a94948621dd7183b9705735ea2e6

Ֆրանսիական Կապել-լա-Գրանդում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում առաջին կորուստը կրեց Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը:

Մեկնարկում տարած չորս անընդմեջ հաղթանակից հետո նա 5-րդ տուրում չկարողացավ կոտրել եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինի դիմադրությունը եւ բավարարվեց ոչ-ոքի արդյունքով։ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեց 4,5 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Վեցերորդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի` հնդիկ Չանդա Սանդիպանի հետ:

Մեր մյուս մասնակիցներn առայժմ հետապնդողների խմբում են: Զավեն Անդրիասյանն ու Գեւորգ Հարությունյանը 5 տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր, իսկ Եվգենiա Դոլուխանովան ունի ընդամենը 2 միավոր: