Մերոնք Թուրքիայում հաղթանակներ են գրանցում
Թուրքիայում անցկացվող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստուհիները հաջող հանդես եկան 5-րդ տուրում:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իսկ ահա միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը երկրորդ պարտություն կրեց առաջնությունում:
Հինգ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան ունեն 3-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 33, 35 եւ 38-րդ տեղերը: Լիլիթ Գալոյանը 2,5 միավորով 57-րդն է աղյուսակում, իսկ Աննա Հայրապետյանը` 2 միավորով 83-րդը:
Մցաշարային աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստուհիներ, որոնք 5 հնարավորից վաստակել են 4,5 միավոր:
Այսօր նախատեսած 6-րդ տուրում մերոնց մասնակցությամբ կկայանան հետեւյալ պարտիաները.
Լիլիթ Մկրտչյան - Սոֆիո Գվատաձե (Վրաստան)
Նատալյա Պոգոնինա (Ռուսաստան) - Մարիա Կուրսովա
Ալինա Կաշլինսկայա (Ռուսաստան) - էլինա Դանիելյան
Աննա Հայրապետյան - Կամիլե Դե Սերո (Շվեյցարիա)
Իրինա Բուլումագա (Ռումինիա) - Լիլիթ Գալոյան