Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերբերը չեն ուզում խաղալ «Փյունիկի» հետ

Սպորտ
5275df6fc5cca19e047047c5a3ca7034

Սերբիայի «Սլոբոդա» ակումբին այժմ մտահոգում է Երեւանի «Փյունիկի» հետ խաղալ-չխաղալու հարցը:

Բանն այն է, որ երեկ Կիպրոսում կայացած «Միկայի» հետ ստուգողական խաղի ժամանակ թիմի երեք ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել: Սերբերը համարում են, որ հայկական թիմի ֆուտբոլիստները շատ կոպիտ են գործել եւ խախտել են «Ազնիվ խաղի» կանոնները: «Սլոբոդայի» պաշտոնական կայքէջը այդ հանդիպման ռեպորտաժը վերնագրել է. «Ռեգբի՝ ֆուտբոլի փոխարեն»:

Սերբական ակումբը փետրվարի 23-ին պետք է հանդիպի մեր փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» հետ: Ըստ կայքէջի, թիմի մարզիչները վախենում են, որ նույնը կարող է կրկնվել նաեւ հայկական մյուս թիմի հետ մրցավեճում, ուստի այժմ մտածում են խաղից հրաժարվելու մասին: