Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլոսը ներողություն խնդրեց

Սպորտ
4f06743f4502c1199ecf5d1c0b16cee7

Անգլիական «Մանչեսթըր Սիթիի» հարձակվող Կառլոս Տեւեսը հրապարակավ ներողություն է խնդրել ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիից եւ երկրպագուներից: Արգենտինացի ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքով հայտարարել է, որ իր արարքով տհաճություն է պատճառել բոլորին, ուստի նրանցից ներողություն է խնդրում:

Այդպիսով ավարտվեց ֆուտբոլիստի եւ թիմի գլխավոր մարզչի հակամարտությունը, որը սկսվել էր անցած տարվա սեպտեմբերի 27-ին, երբ չեմպիոնների լիգայի «Բավարիա» - «Մանչեսթըր Սիթի» խաղին Կառլոս Տեւեսը հրաժարվել էր դաշտ մտնել եւ փոխարինել խաղընկերոջը:

Միջադեպից հետո թիմի նախկին ավագը հեռացվել էր հիմնական կազմից եւ տուգանվել 1,2 մլն ֆունտ սթեռլինգով: Կառլոս Տեւեսը իր հերթին ինքնակամ մեկնել է Արգենտինա, հույս ունենալով, որ անգլիական ակումբը կհրաժարվի իր ծառայություններից: Սակայն «Մանչեսթըր Սիթին» մերժել է այլ ակումբների առաջարկությունները եւ իր խաղացողին հորդորել վերադառնալ թիմ:

Մանչեսթրցիների գլխավոր մարզիչը Կառլոս Տեւեսին ընդամենը մեկ պայման էր առաջադրել՝ մարզումներին կրկին մասնակցելու համար հրապարակավ ներողություն խնդրել: